Ֆրանսիայում նինձյայի հագուստով տղամարդը հարձակվել է երկու կին ոստիկանների վրա եւ սրով վիրավորել նրանց
Ֆրանսիայում նինձյայի հագուստով տղամարդը հարձակվել է երկու կին ոստիկանների վրա եւ սրով վիրավորել նրանց։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում՝ Շերբուրգում։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ոչինչ չի վկայում այն մասին, որ հարձակումը կապված է եղել ահաբեկչության հետ:
Հարձակվողը ավտոմեքենա է հափշտակել եւ դարձել վթարի պատճառ, որից հետո հարձակվել է դեպքի վայր հրավիրված երկու ոստիկանների վրա՝ վիրավորելով մեկի դեմքը, մյուսի կզակը։
Հարձակվողը ավանդական ճապոնական նինձյա մարտիկների ոճով սեւ է հագած եղել։ Ոստիկանները երեք անգամ կրակել են նրա վրա, եւ նա ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։