Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ուսումնասիրության կենտրոն կստեղծվի. հայտնի է՝ ով է ղեկավարելու այն
Մոսկվայում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի ուսումնասիրության տեղեկատվական-վերլուծական կենտրոն: Այն կաշխատի REGNUM լրատվական գործակալությանը կից: Դրանում կընդգրկվեն մասնագետներ, որոնք անձամբ և անմիջականորեն ծանոթ են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, որոնք բազմիցս եղել են այնտեղ և փորձագիտական կապեր են պահպանում դրա հետ։
Լեռնային Ղարաբաղի ուսումնասիրության կենտրոնը կղեկավարի համատեղությամբ REGNUM լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Մոդեստ Կոլերովը։
«Նախատեսվում է վերլուծական նյութեր պատրաստել և գործնական միջոցառումներ իրականացնել ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո գտնվող հայկական Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների, ԼՂՀ շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հեռանկարների և սկզբունքների, նրա միջազգային իրավաբանական բնութագրերի վերաբերյալ, ինչպես նաև նախատեսվում է փորձագիտական համագործակցություն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ»,-գրում է գործակալությունը: