Կավանին 2022 թ․ ամռանը ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին մտադիր չէ երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ, որն ավարտվում է հաջորդ ամառ։ Ուրուգվայցին մտադիր է տեղափոխվել իսպանական «Բարսելոնա»։
«Բարսելոնան» ևս հետաքրքրված է հարձակվողին ձեռք բերելու հնարավորությամբ, որն ընթացիկ մրցաշրջանից հետո ազատ խաղացողի կարգավիճակ կստանա։ Իսպանական ակումբը սահմանափակ բյուջե ունի, այդ իսկ պատճառով դիտարկում է 2022 թվականի ամռանը հարձակվողի հետ պայմանագիր կնքելով։
Կավանին ՄՅՈՒ է տեղափոխվել 2020 թվականի հոկտեմբերին՝ ազատ խաղացողի կարգավիճակով։ Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի հարձակվողը 5 խաղում 1 գոլի հեղինակ է դարձել։