Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է»
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է, թե իբր շուրջ 30 տարի տևած ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է:
«Նախարարների խորհրդի նիստն անցկացվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման առաջին տարեդարձին: Հայտարարությունը վերջ դրեց հայ-ադրբեջանական հակամարտությանը և որոշեց կայուն խաղաղության վերականգնման չափորոշիչները։
Այս հայտարարությունը լրացվել է 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ, որը նախատեսում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում։ Շուրջ 30 տարի տևած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է»,-ասել է Բայրամովը: