Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացումը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն Ստոկհոլմում քննարկել են իրավիճակը մի շարք երկրներում, այդ թվում՝ Անդրկովկասում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները դիրքորոշումների հստակեցում են իրականացրել երկկողմ առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային հարթություններում երկու երկրների ջանքերի համակարգումը, այդ թվում՝ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: