Կարմիր շուկայի հատվածում միջդիրքային հրաձգություն է տեղի ունեցել. փոխհրաձգությունը սկսել է ադրբեջանական կողմը
ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկայի հատվածում Կեսօրին միջդիրքային հրաձգություն է տեղի ունեցել, որը մեկ ժամ տևողությունից հետո ավարտվել է:
Փոխհրաձգությունը սկսել է ադրբեջանական կողմը, ինչին հայկական կողմը պատասխան է տվել։ Կրակոցներն արձակվել են տարբեր հրաձգային զինատեսակներով։
Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանն էլ մեզ հայտնեց, որ Կարմիր շուկայի եւ Թաղավարդի ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել: