Արմեն Նազարյանը նշանակվել է ըմբշամարտի Բուլղարիայի բոլոր հավաքականների պատասխանատու
Լեգենդար ըմբիշ Արմեն Նազարյանը նոր պաշտոն է ստացել Բուլղարիայում: Կրկնակի օլիմպիական չեմպիոնն այլեւս չի գլխավորի հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի ազգային հավաքականը:
Նա նշանակվել է հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի բոլոր տարիքային խմբերի հավաքականների գլխավոր պատասխանատու:
Աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի 6-ակի ոսկե մեդալակիր Արմեն Նազարյանը 2012 թվականից էր ղեկավարում Բուլղարիայի հավաքականը: