Մահացել է երգչուհի Անժելա Մանուկյանը
Կյանքից հեռացել է երգչուհի, ազգագրագետ, «Վոլգա» խմբի մենակատար Անժելա Մանուկյանը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել են նրա մտերիմներն ու ընկերները։
Նոյեմբերի վերջին երգչուհին կաթվածով հոսպիատալացվել է ծանր վիճակում։ 56-ամյա արտիստը մահացել է Դմիտրովա քաղաքի հիվանդանոցում։
Անժելան ծնվել է Մոսկվայում, ռուս-հայկական ընտանիքում, մանկուց հետաքրքրվել է ֆոլկլորով, ազգագրագիտական արշավերի գնացել։ 1997թ․-ին «Коррозия металла» խմբի նախկն մասնակից Ռոման Լեբեդեւի եւ «Центр» խմբի մասնակից Ալեքսեյ Բորիսոի, ինչպես նաեւ Յուրի Բալաշովի հետ ստեղծել է «Վոլգա» էթնո-էլեկտրոնային նախագիծը։ Խուբը հաճախ է ելույթ ունեցել Ռուսաստանում եւ արտասհմանում, տասը ալբոմ է թողարկել։
2000-ականների Անժելան Պավել Գոլովինի հետ ստեղծել է Bad Taste Records ապրանքանիշը, որը ալբոմներ էր թողարկում եւ կազմակերում երաժիշտների համերգները։