«Նրա աչքերից արցունքներ էին հոսում, իսկ ձայնը դողում էր ցավից». Անահիտ Սիմոնյանի գրառումը
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր գրառում է կատարել, որում պատմել է իր ու ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոպմոզիտոր Հայկոյի որդու հույզերի մասին։
«Երեկ, երբ Արմանին պառկեցնում էի քնելու, խոսում էինք նրա հետ, եւ նա պատմեց, թե ինչպես են բաժանվել իր ընկերներից մեկի ծնողները, ինչի մասին ընկերը կիսվել է նրա հետ ու շատ վշտացած է եղել։ Արմանը նրան պատասխանել է․ «Մի հուզվիր եւ հավաքիր քեզ, քո ծնողները պարզապես դադարել են միասին ապրել, հայրդ ընդամենը տեղափոխվել է, փոխարենը նա ողջ է, եւ դու հնարավորություն ունես շփվել նրա հետ, գրկել, համբուրել, իսկ մնացած ամենը ժամանակի հետ կդառնա նորմալ կենսակերպ․․․»։ Եվ երբ նա գիշերը ինձ պատմում էր դրա մասին, նրա աչքերից արցունքներ էին հոսում, իսկ ձայնը դողում էր ցավից։ Աստված իմ։ Աշխարհում ոչ մի մայրիկի չէի ցանկա զգալ այն, ինչ ես զգում էի երեկ գիշեր, երբ ցավում է երեխայիդ հոգին, իսկ դու նրան ոչնչով չես կարող բուժել․․․
Այսօր, երբ նայեցի 10-ամյա որդուս, հասկացա, որ նա ժամանակից շուտ է մեծացել, որ նա ընդամենը երկու ամսում շատ իմաստուն է դարձել։ Որքան ցավ կա նրա ներսում եւ ինչպես է նա ինձ մոտ դիմանում, որ ես ել չարտասվեմ․․․ Իմ տղան շատ ուժեղ տղամարդ կլինի։ Ես դա հստակ գիտեմ։
Իսկ հիմա վերցրեք հեռախոսն ու զանգահարեք ձեր ծնողներին կամ մոտեցեք ու համբուրեք նրանց, քանի նրանց ձեր կողքին են։ Ոչ ոք չգիտի, թե մեզ ինչ է սպասվում վաղը»,- գրել է երգչուհին։
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ: