Լյարդի հազվադեպ ուռուցքի էմբոլիզացիա՝ «Էրեբունի» ԲԿ-ում (բացառիկ)
Լյարդի հազվադեպ ուռուցքի էմբոլիզացիա է կատարվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Վիրահատական միջամտությունը կատարվել է ներանոթային եղանակով:
Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական միջամտությամբ, այլ էմբոլիզացիայի միջոցով:
Ներանոթային այս եղանակով խցանվում են ուռուցքը սնուցող զարկերակները. արյունամատակարման դադարեցումը նպաստում է գոյացության փոքրացմանը և հետաճին:
Մանրամասները՝ տեսանյութում: