Մարզիկը թռիչք է կատարել գործող հրաբխի խառնարանի վրայով
ՏեսանյութերՍեբաստիան Ալվարեսը մի ամբողջ տարի է՝ պատրաստվում է յուրահատուկ հնարքների։ Նա դարձել է առաջին մարդը, ով թևավոր հագուստով մտել է հրաբխի խառնարան և ապահով հեռացել այնտեղից։
Թռիչքի տեսանյութը հայտնվել է Red Bull YouTube ալիքում։
Ինչպես հայտնում է Red Bull կայքը, նա թռիչքին պատրաստվել է մի ամբողջ տարի՝ ուսումնասիրելով ամեն ինչ հրաբուխների և դրանց վերևում գտնվող օդային հոսանքների մասին։
Հնարքը կատարվել է Վիլառիկա հրաբխի վրայով, որը գտնվում է ծովի մակարդակից 2860 մետր բարձրության վրա։ Ուղղաթիռի ցատկից մինչև խառնարան մտնելը տևել է մոտ 40 վայրկյան, իսկ ամբողջ թռիչքը տևել է երեք րոպե:
«Հրաբուխը սարսափելի տպավորություն թողեց ինձ վրա: Բնիկներն այն անվանում են Սատանայի տուն: Ես զգում էի, որ ուղիղ դժոխք եմ գնում, և միևնույն ժամանակ ուզում էի զգալ այն և թռչել հեռու»,- Սեբաստիանը կիսվել է իր տպավորություններով։