Թրամփն ակնարկել է 2024-ի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ լրջորեն դիտարկում է 2024 թվականին հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ Սպիտակ տան 45-րդ ղեկավարը չորեքշաբթի համապատասխան հայտարարություն է արել բրիտանական GB News հեռուստաալիքի եթերում։
Հարցազրույցում պատասխանելով Նայջել Ֆարաջի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու պատրաստակամության մասին հարցին՝ Թրամփն ընդգծել է, որ այլ կերպ վարվել չի կարող։
«Եթե սիրում ես երկիրդ, այլընտրանք չունես, ուստի դա հարց չէ», - ասել է նա՝ ընդգծելով, որ սիրում է իր երկիրն և որ իր կառավարման տարիներին այն հասցրել է աննախադեպ մակարդակի: