Վաշինգտոնն ու Եվրամիության անդամ երկրները նոր պատժամիջոցներ են պատրաստում ընդդեմ Բելառուսի
Վաշինգտոնն ու Եվրամիության անդամ երկրները նոր պատժամիջոցներ են պատրաստում ընդդեմ Բելառուսի՝ կապված փախստականների ճգնաժամի հետ: Այս մասին Ռիգայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Նա նշել է, որ փախստականների հարցով պայմանավորված` ՆԱՏՕ-ն դադարեցրել է համագործակցությունը Բելառուսի հետ:
«Միացյալ Նահանգները, Եվրամիության և մյուս գործընկեր ու դաշնակից երկրների հետ համագործակցությամբ, պատրաստում է հավելյալ պատժամիջոցներ»,- ասել է Բլինկենը: Նա հորդորել է բելառուսական կողմիցն «դադարեցնել օգտագործել փախստականներին որպես քաղաքական զենք»: