ԱՄՆ ավագ դպրոցներից մեկում կրկին կրակոցներ են
ԱՄՆ Թենեսի նահանգի Համբոլդ քաղաքի ավագ դպրոցում կրակոցների հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ մյուսը լուրջ վնասվածքներ է ստացել:
Ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալը ձերբակալված է, նրա դեմ դեռևս մեղադրանք չի առաջադրվել:
Ավելի վաղ Միչիգան նահանգում 15-ամյա աշակերտը սկսել էր դպրոցում կրակել՝ սպանելով 3 հասակակիցների ու վիրավորելով 8-ին՝ այդ թվում և ուսուցչին: