Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճահարույց հարցերի կայուն լուծումների որոնումը շարունակում է մնալ ՌԴ ուշադրության կենտրոնում. Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումների որոնումը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։
Այս մասին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում կառավարության ժամին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ելույթի տեքստը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
«Ռուսաստանը կոնկրետ ներդրում ունի նման ճգնաժամերի կարգավորման գործում։ Սրանք են ահաբեկիչներին հաղթելու և Սիրիայում քաղաքական երկխոսության խթանման մեր ջանքերը, ինչպես նաև առանցքային դերը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումներ գտնելու գործում»,- ասել է նա։