Իրան -Աֆղանստան սահմանին մարտեր են ընթանում
Չորեքշաբթի օրը Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր զինատեսակների կիրառմամբ լայնածավալ բախումներ են տեղի ունեցել իրանցի սահմանապահների և «Թալիբան» արմատական շարժման միջև։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աֆղանական Aamaj News գործակալությանը։
ինտենսիվ զինված բախումներ են ընթանում Աֆղանստանի հյուսիսում՝ Նիմրոզ նահանգի Կանգ շրջանում։ Թալիբանի ներկայացուցիչները տեղի բնակիչներին խնդրում են լքել իրենց տները։
Արմատականները սահմանին են տեղակայում զրահամեքենաներ։
Աֆղանստանի և Իրանի սահմանին տեղակայված իրանական մի քանի անցակետեր ինտենսիվ զինված բախումների հետևանքով անցել են թալիբների հսկողության տակ, հայտնում է գործակալությունը։
Արմատականների կողմից գերեվերավել են մի քանի իրանցի սահմանապահներ։
Բախումների պատճառները չեն հաղորդվում։