Կրեմլ. Եթե Էրդողանը կարողանա դրդել Կիևին կատարել իր պարտավորությունները, Մոսկվան միայն կողջունի դա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող իրավիճակը, եթե վերջինս բարձրացնի այն հեռախոսազրույցի ընթացքում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե այս թեման շոշափվի եւ բարձրացվի Թուրքիայի Հանրապետության նախագահի կողմից, ապա` այո»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցին` նախատեսվում է արդյոք քննարկել ուկրաինական թեմաներն առաջնորդների առաջիկա հեռախոսազրույցի ընթացքում։
Պեսկովը հավելել է, որ եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն օգտագործի իր ազդեցությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա՝ Դոնբասում իրավիճակը կարգավորելու համար, ապա դա կարելի է միայն ողջունել։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, այս հայտարարությունը ողջունել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակում։
«Կախված է նրանից, թե ինչպես: Եթե պարոն Էրդողանը կարող է ինչ-որ կերպ օգտագործել իր ազդեցությունը, եւ այդ ազդեցությունը բացարձակապես միանշանակ է տարածաշրջանային առումով եւ նույնիսկ համաշխարհային գործերում շատ առումներով, որպեսզի դրդի Կիեւին սկսել կատարել իր պարտավորությունները Մինսկի միջոցառումների փաթեթով, Փարիզի համաձայնագրերով, ապա դա նույնպես միայն կողջունվի»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ ի պատասխան հարցին` արդյոք Թուրքիան եւ Էրդողանը կարող են անձամբ միջնորդ լինել ռուս-ուկրաինական հարաբերություններում։