Թուրք ազգայնականների առաջնորդը սպառնում է Անկարայի ընդդիմադիր քաղաքապետին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կոալիցիոն կրտսեր գործընկերը՝ թուրք ազգայնականների առաջնորդ Դեւլեթ Բահչելին, սպառնում է Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշին։
Բահչելին ասել է, որ «տարածված կարծիք կա», որ Ժողովրդահանրապետական կուսակցության 66-ամյա քաղաքապետը ներգրավված է եղել Անկարայում PND-ի հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի ծննդյան արարողության ժամանակ տեղի ունեցած հարձակման մեջ։ «Այսուհետ պարոն Յավաշը պետք է զգույշ լինի»,-ասել է նա։
Կիրակի թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են Թյուրքեշի հիշատակի արարողության ժամանակ ծեծկռտուքի մասին, որի հետեւանքով 5 մարդ վիրավորվել է։
2019 թվականի մարտին Յավաշը դարձել է Անկարայի առաջին ընդդիմադիր քաղաքապետը Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ նրա իսլամիստ նախորդի 25 տարվա կառավարումից հետո։