Լեոնարդո դի Կապրիոն 10,3 միլիոն դոլարով վաճառել է Մալիբուում գտնվող առանձնատունը
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն 10,3 միլիոն դոլարով վաճառել է Կալիֆոռնիայի հեղինակավոր Կարբոն-Բիչ շրջանում գտվող առանձնատունը, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով էլիտար անշարժ գույքի որոնման Mansion Global կայքին։
Առանձնատունը կառուցվել է 1950թ․-ին։ Այն գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին։ Տան մակերեսը կազմում է 163 քառակուսի մետր։ Այն երեք ննջասենյակ ունի, որոնք կառուցված են բացվող ապակե պատուհաններով։ Տունը նաեւ դեպի լողափ տանող սանդուղք ունի։
Դերասանը 1998թ․-ին բնակարանը գնել է 1,6 միլիոն դոլարով։ Դի Կապրիոն 2016թ․-ին այն արդեն վաճառքի էր հանել, սակայն այդպես էլ չի հաջողվել կատարել գործարքը։ Այն կարողացել են վարձայալության հանձնել ամսական 25 հազար դոլարով։ Տունը կրկին վաճառքի են հանել 2021թ․-ի սեպտեմբերին։
Լուսանկարը՝ այստեղ: