Միհրան Ծառուկյանի եւ որդու ջերմ գրկախառնությունը
Երգիչ Միհրան Ծառուկյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրերում հայր ու որդի կերպարանք են ընդունել եկեղոցում։ Փոքրիկ Ռոբերտը հայրիկի գրկում է, նրանց հայացքներն ուղղված են դեպի վեր։ Ընտանեկան հրապարակումը երգիչը չի մեկնաբանել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Միհրանը պատկերված էր կնոջ՝ դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ Կադրերն արվել էին Հաղարծինում։ Մեկնաբանություններում Միհրանը շնորհավորել էր կնոջ ծննդյան օրը․ երեկ Արփին 32 տարեկան է դարձել։