Չինաստանում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի հարավ-արևմուտքում ՝ Տիբեթի ինքնավար շրջանում, նոյեմբերի 30-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Սեյսմոլոգիական վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Պեկինի ժամանակով 21:53-ին: Էպիկենտրոնը գտնվել է Նագչու քաղաքային օկրուգում՝ Շուանհու գավառի տարածքում։
Մասնագետները նշել են, որ օջախը գտնվել է մոտ 10 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: