Թուրքիայում նավ է խորտակվել
ՏեսանյութերՍտամբուլի ափերի մոտ վատ եղանակի պատճառով նավ է խորտակվել, հաղորդում է CNN Türk-ը։
«Մալթեփեում երեկոյան ուժեղ քամու պատճառով նավը ճոպանի կտրվելու պատճառով բախվել է նավամատույցին։ Գիշերը նավը ջուր է կուտակել և խորտակվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, այսօր առավոտյան ժամը 9.55-ին օդ բարձրացած Դենիզլի-Ստամբուլ ինքնաթիռը փոթորկի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանի թռիչքուղու վրա։ Թռիչքը պետք է տևեր 1 ժամ 10 րոպե, վայրէջք է կատարել 3 ժամ 36 րոպեում՝ օդանավակայանի շուրջ մի քանի շրջան անցնելուց հետո։ Դա խուճապի է առաջացրել ուղեւորների շրջանում։
Իսկ Իզմիր նահանգի Կոնակ շրջանում ծովը դուրս է եկել ափերից ու հեղեղել շրջակա տարածքները։ Ձեռնարկություններն ու տները լցվել են ջրով: Քամու արագությունը հասել է 11 կմ/ժ-ի։ Դեպի Իզմիր լաստանավային հաղորդակցությունը դադարեցվել է։