Սև ծովի ափին հայ երիտասարդը քարերից արտասովոր աշտարակներ է կառուցում
Ռուսաստանի Սոչի քաղաքում բնակվող Գրիգոր Ասատրյանը Սև ծովի ափին քարերից արտասովոր աշտարակներ է կառուցում, փոխանցում է Rusarminfo-ն։
«АиФ-Юг»-ի հետ զրույցում Ասատրյանը պատմել է, որ 2015-ին կառուցել է առաջին աշտարակը՝ Հայաստան բանակ զորակոչվելուց առաջ։ 3 տարվա դադարից հետո, երբ Սոչի է վերադարձել, նորից սկսել է զբաղվել դրանով։ Այդ ժամանակ նա հավաքել է ամենախոշոր աշտարակներից մեկը՝ ավելի քան երկու մետր բարձրությամբ։
Արդյունքով ոգեշնչված՝ ավելի ուշ նա մեկ օրում կառուցել է 80 աշտարակ։ Նրա խոսքով ՝ այս գործում կարևորը հավասարակշռության էությունը հասկանալն է։
Посмотреть эту публикацию в Instagram