Կարլսենն ու Նեպոմնյաշչին 4-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեցին
Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի և շախմատային թագի հավակնորդ Յան Նեպոմնյաշչու աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի 4-րդ պարտիան էլ խաղաղ ելք ունեցավ: Դա 4-րդ անընդմեջ ոչ-ոքին էր:
Սպիտակներով խաղում էր աշխարհի գործող չեմպիոնն, ով նոյեմբերի 30-ին նշում էր իր ծննդյան 31-ամյակը:
Դեկտեմբերի 1-ին կկայանա մրցախաղի 5-րդ պարտիան, որում սպիտակներով կխաղա Յան Նեպոմնյաշչին: