Ժիլինան ոչ-ոքի խաղաց
Սլովակիայի առաջնության 16-րդ տուրում «Ժիլինան» հյուրընկալվելիս 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Սենիցայի» հետ։
Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Անցկացրած 16 խաղից հետո «Ժիլինան» վաստակել է 23 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։
Հաջորդ յանդիպումը Բիչախչյանի թիմը կանցկացնի դեկտեմբերի 5-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Տրնավային»։