Մարզերում շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստումային ակտիվ գործընթացը. ԱՆ
Մարզերում շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստումային ակտիվ գործընթացը: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Նորադուս, Ներքին Գետաշեն և Ձորագյուղ բնակայրերի բնակիչների շրջանում պատվաստումային շրջիկ կայանների միջոցով մասնագետներն իրականացնում են իրազեկման համապատասխան աշխատանքներ, բժշկական խորհրդատվություն քովիդի` առողջությանը սպառնացող վնասների, բարդությունների և պատվաստման անհրաժեշտության վերաբերյալ:
Երկօրյա շրջայցի ընթացքը ցույց է տալիս, որ գյուղերում նույնպես պատվաստվածների ցուցանիշն ավելանում է, և շրջիկ կայանների առկայությունը խթանում է պատվաստումային գործընթացը: