Ստամբուլի օդանավակայաններում դադարեցվել են չվերթները փոթորկի պատճառով
Ստամբուլի օդանավակայաններում դադարեցվել են չվերթները փոթորկի պատճառով, փոխանցում է ՌԻԱ-ն՝ հղում անելով Turkish Airlines-ի ներկայացուցչին։
«Ուժեղ քամու պատճառով դադարեցվել է Ստամբուլից մեկնող չվերթների ուղեւորների գրանցումը։ Ինչ վերաբերում է օդում գտնվող ինքնաթիռներին, գնահատվում է դրանք այլ օդանավակայաններ փոխադրելու հնարավորությունը»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։
Թուրքական ավիաուղիների խոսնակ Յահյա Ուստյունը Twitter-ում ուղեւորներին խորհուրդ է տվել ճշտել թռիչքի մասին տեղեկությունները ավիաընկերության կայքում կամ զանգերի կենտրոնում։
Ավելի վաղ հաղորդվել է Ստամբուլում եւ Թուրքիայի այլ քաղաքներում փոթորկի հետեւանքով 6 զոհի, ինչպես նաեւ 46 վիրավորի մասին։