Թուրքիայում փոթորկի զոհերի թիվը հասել է վեցի
Ստամբուլում եւ Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող մի շարք նահանգներում փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 6-ի, հայտնում են տեղական իշխանությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր Ստամբուլում չորս զոհի եւ 38 վիրավորի մասին ուժեղ քամու հետեւանքով տանիքներից ընկած բեկորներից: Քամու արագությունը որոշ վայրերում հասել է ժամում 130 կիլոմետրի։
Կոջաելի նահանգի վարչակազմի տվյալներով՝ այնտեղ մեկ մարդ է զոհվել, ութ մարդ վիրավորվել է տանիքներից բեկորների ընկնելու հետեւանքով։ Մեկ մահվան դեպք է գրանցվել նաեւ Զոնգուլդակ նահանգում։