Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 398 նոր դեպք. մահացել է 38 քաղաքացի
Հայաստանում նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 398 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 338518 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2366680 վերջին մեկ օրում` 6462 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 12330 պացիենտ. Մեկ օրում նվազել է 617-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 317175 անձ` վերջին մեկ օրում 977 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 7567 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1446 է: