«Գնթունիկ»-ի մոտ բախվել են MAN-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր. երթևեկությունը 2 ժամից ավելի խցանվել էր (Լուսանկարներ)
Արագածոտնի մարզում, նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում բախվել են Ապարան քաղաքի բնակիչներ, 38-ամյա Աշոտ Բարսեղյանի վարած MAN մակնիշի և 26-ամյա Տիգրան Միրզոյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Ապարանի բնակիչ, 23-ամյա Տարոն Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Վթարթի հետևանքով երթևեկությունը նշված հատվածում մասամբ խցանվել էր և ճանապարհային ոստիկաններին մոտ 2 ժամ պահանջվեց մինչև երթևեկությունը կարգավորվեց, քանի որ բեռնատարները եղել էին բարձված և միջի ապրանքը պետք է դատարկվեր ու սպասում էին նաև մինչև կժամանեին ապահովագրական ընկերությունների նեկայացուցիչները: