Էրդողանը խոսել է Հայաստանով դեպի Իգդիր հասնող ճանապարհի գաղափարի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իրեն պատմել է Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջեւ կայացած հանդիպման դրական արդյունքների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ալիեւն ասաց, որ այդ հանդիպումը շատ արդյունավետ էր։ Հանդիպման ժամանակ լուծվել է Արաքս գետի երկայնքով երկաթուղու եւ մայրուղու կառուցման հարցը։ Բացի այդ, կա թեմա՝ կապված դեպի Իգդիր (քաղաք Թուրքիայում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանին-խմբ.) տանող ավտոճանապարհի մասին։ Սա հաջող քայլ կլինի Նախիջևանի խնդիրը լուծելու, ինչպես նաեւ Հայաստանով ճանապարհորդելու համար։ Մարդիկ կկարողանան անցնել եւ ապրանքներ տեղափոխել»,-ասել է Էրդողանը։
Նա հիշեցրել է Անդրկովկասում 3 + 3 ձեւաչափով կարգավորման շուրջ բանակցություններ վարելու Թուրքիայի առաջարկը։ «Մենք նախկինում առաջարկել էինք ստեղծել «վեցի հարթակ»՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Իրան եւ, հնարավորության դեպքում, Վրաստան։ Եթե այս հարթակը կայանա, ապա տարածաշրջանում իրավիճակի կարեւորագույն զարգացում կդառնան խաղաղությունն ու անդորրը»,-հավելել է նա։