Կիևը Մոսկվային կոչ է արել չմերժել Էրդողանի միջնորդության առաջարկը
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը ողջունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցանկությունը՝ միջնորդ դառնալ Կիևի և Մոսկվայի միջև:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գրասենյակում կարծում են, որ ճիշտ կլինի` Ռուսաստանի Դաշնությունը չմերժի այդ ջանքերը։
Էրդողանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև և առաջարկել է եռակողմ գագաթնաժողով անցկացնել Թուրքիայում՝ քննարկելու Դոնբասում հակամարտության կարգավորման հարցը։