Իսպանիայում գրանցվել է «Օմիկրոն» հիմնամանրէով վարակման առաջին դեպքը
Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» հիմնամանրէով վարակի առաջին դեպքը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Մադրիդի համալսարանական հիվանդանոցը:
Վարակի դեպքը հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից ճանապարհորդի մոտ: Հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ բուժառուն արդեն իրեն լավ է զգում: