Ճապոնացի գիտնականներին հաջողվել է բուժել ՄԻԱՎ-ով կապիկներին
Ճապոնիայի ազգային ինստիտուտի կենսաբժշկական նորարարության և առողջության ինստիտուտի մի խումբ ճապոնացի հետազոտողներ հաջողությամբ փորձարկել են իրենց մշակած ՄԻԱՎ պատվաստանյութը։ Դեղամիջոցը հաջողությամբ «սպանել» է կապիկի մոտ առկա վիրուսը, գրում Է NHK-ը:
Փորձագետները ներկայացրել են ՄԻԱՎ-ով բուժված կապիկներին, որոնք նախօրեին պատվաստում են ստացել նոր դեղամիջոցով:
Սկզբում վիրուսը վարակել է օրգանիզմը, սակայն շուտով սկսել է «մահանալ»։
Այժմ գիտնականները նախատեսում են մարդկանց շրջանում սկսել դեղամիջոցի հետազոտությունը։
Հիշեցնենք, որ ՄԻԱՎ-ն արդեն ավելի քան 33 մլն մարդու կյանք է խլել։