Ադրբեջանի չեմպիոնին բանտ են ուղարկել
Ադրբեջանի քիքբոքսինգի չեմպիոնը դատապարտվել է ազատազրկման թմրանյութերի տարածման համար:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է Ադրբեջանի քիքբոքսինգի չեմպիոն Ֆիքրեթ Ռագիմովի դատավարությունը։
Նախկին մարզիկին մեղավոր են ճանաչել թմրանյութերի տարածման գործով և դատապարտել են 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Նշենք, որ դատախազը խնդրել էր Ռագիմովին կալանավորել 7 տարի 6 ամիս ժամկետով։
Ռագիմովը ձերբակալության ժամանակ ունեցել է 6,7 կգ մետամֆետամին։
Մարզիկը, բացի Ադրբեջանի չեմպիոն դառնալուց, նա7 հաղթել է քիքբոքսինգի միջազգային մրցումներում։