Իտալական գրանդը հետաքրքրված է Մեմֆիս Դեպայի ծառայություններով
«Բարսելոնայի» և Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է տեղափոխվել Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբն իր հերթին ֆինանսական խնդիրների պատճառով դիտարկում է հոլանդացու տրանսֆերային իրավունքը վաճառելու տարբերակը։ «Կապտանռնագույնների» ղեկավարները ցանկանում են գործարքի արդյունքում ստանալ նվազագույնը 40 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Մոուրինյոն և Դեպայը միմյանց հետ աշխատելու փորձ արդեն ունեն։ Հարձակվողը և «յուրահատուկը» միասին աշխատել են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։
Դեպայի պայմանագրի ժամկետն իսպանական գրանդի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։