Թուրքիայում հացի հերթեր են. սոցիալական վիճակը սրվել է
Թուրքիայում ազգային արժույթի սրընթաց անկումով պայմանավորված սննդամթերքի բարձր գնաճի պատճառով կտրուկ ավելացել է հացի սպառումը։
Քաղաքացիները չկարողանալով սննդամթերք գնել, ստիպված հացն են շատ գնում, ինչն իր հերթին բերել է հացի սպառման ավելացման եւ հարյուրավոր մետրերով հացի հերթերի։
Նշենք, որ վերջին ամիսներին թուրքական լիրան անընդմեջ անկում է ապրում, իսկ վերջին օրերին անկումն արագացել է։