«Ի հիշատակ Donda-ի ստեղծագործական տնօրենի»․ Վիրջիլ Աբլոյի մահը շոկի է ենթարկել Քանյե Ուեսթին
Նոյեմբերի 28-ին կյանքից հեռացել է Louis Vuitton ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն, Off-White ապրանքանիշի հիմնադիր Վիրջիլ Աբլոն։ Ռեփեր Քանյե Ուեսթը, որն Աբլոյի հետ ընկերական հարաբերություններ ունի, իր կիրակնօրյա ժամերգությունը նվիրել է Վիրջիլին։
Ժամերգությունը տեղի է ունեցել երկու ժամ անց այն բանից, երբ ռեփերն իմացել է, որ ընկերը մահացել է։ «Ի հիշատակ Վիրջիլ Աբլոյի՝ Donda-ի ստեղծագործական տնօրենի»,- միջոցառման կայքում գրել է 44-ամյա Ուեսթը։ Միջոցառման ընթացքում Ուեսթի երգչախումբը հուզառատ կատաևել է Ադելի «Easy on Me» երգի մի հատված։
«Մենք ընդհանուր շատ բան ունեինք։ Մենք գիտենք, թե ինչ է աղքատությունը, եւ մենք հասկանում էինք, որ բարդ ճանապարհ ենք անցել հասնելու այնտեղ, ուր հիմա ենք գտնվում»,- ժամերգության ընթացքում ասել է Քանյեն։
Վիրջիլ Աբլոն նորաձեւության ոլորտում կարիերան սկսել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ ծանոթությունից հետո։ Դիզայների առաջին ընկերությունը «Pyrex Vision»-ն է, որը գրանցվել է 2012թ․-ին։ Այն փողոցային հագուստի խանութ էր։ Նույն տարում Աբլոն Միլանում հիմնել է սեփական ապրանքանիշը։
Off-White-ը պրեմիում դասի հագուստ արտադրող իտալական ապրանքանիշ է։ Աբլոն 2018թ․-ին դարձել է Louis Vuitton ապրանքանիշի՝ տղամարդկանց հավաքածուի բաժնի ղեկավարը։ Նա կարիերայի ընթացքում համագործակցել է Nike եւ Evian ապրանքանիշերի հետ, աշխատել ճանոպացի նկարիչ Տակաշի Մուրակամիի հետ։