Հենրիխ Մխիթարյանը՝ հանդիպման լավագույն խաղացող
Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության 14-րդ տուրի «Ռոմա» - «Տորինո» հանդիպման լավագույն խաղացող Whoscored.com-ի վարկածով։
Նա ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 8․0։ Երկրորդն է «Ռոմայի» անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը, որը խփել էր միակ գոլը Մխիթարյանի փոխանցումից հետո։ Նա ստացել է 7․5 գնահատական։
«Ռոման» 25 միավորով 5-րդն է, «Տորինոն» ունի 17 միավոր եւ 13-րդն է։
Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր
«Ռոմա» - «Տորինո»՝ 1։0 (տեսանյութ)
Թեմի Աբրահամ, 32