Նեյմարը կարող է բաց թողնել մոտ 1,5 ամիս
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է բաց թողնել մոտ 1,5 ամիս, հաղորդում է RMC-ն։
Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի «Սենթ Էթյեն» - ՊՍԺ հանդիպման վերջնամասում 29-ամյա ֆուտբոլիստը ձախ ոտքի սրունքթաթային հոդի վնասվածք էր ստացել մրցակցի կոշտ սահանկման հետեւանքով։ Նեյմարին պատգարակով էին դուրս բերել խաղադաշտից։
ՊՍԺ-ն հաղթել էր 3։1 հաշվով եւ 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։