ԱՄՆ-ում 13-ամյա դեռահասը պատահաբար հրազենից սպանել է 5-ամյա տղային
ԱՄՆ-ում 13-ամյա դեռահասը պատահաբար հրազենից սպանել է 5-ամյա տղային՝ նկարահանելով տեսանյութ սոցիալական ցանցերի համար, հաղորդում է CNN-ը:
Ժամանած ոստիկանները «փորձել են առաջին օգնություն ցուցաբերել, սակայն երեխան տեղում մահացել է»:
Նախնական հետաքննության ընթացքում ոստիկանությունը պարզել է, որ 13-ամյա տղան «ձեռքում զենք էր պահում»: «Ներկա էին մի քանի ուրիշ դեռահասներ, որոնք փորձում էին նկարահանել տեսանյութ սոցիալական ցանցերում»:
Հայտնի չէ՝ ինչ հանգամանքներ են հանգեցրել հրաձգության, սակայն ինչ-որ պահի դեռահասը «կրակել է հրազենից 5-ամյա երեխայի ուղղությամբ», հայտարարել են ոստիկանությունից՝ հավելելով, որ հետաքննիչները համարում են, որ կրակոցը կրում էր պատահական բնույթ:
Ոստիկանության հաղորդմամբ՝ դեռահասը ձերբակալվել է եւ ներկայում գտնվում է կալանքի տակ Հենեփին շրջանի անչափահասների համար նախատեսված կալանավայրում: Հետաքննությունը շարունակվում է: