Չինաստանում գոմեշը ինչ մտքով անցել՝ արել է
Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Յուլին քաղաքում փախած գոմեշը սկուտերի վրայից տապալել է մի կնոջ և վիրավորել ևս յոթին:Տեսագրությունը նկատել է Daily Mail-ը:Տեսանյութում երեւում է, թե ինչպես է մոպեդ վարող կինը կանգ առել խաչմերուկում։ Հանկարծ կադրի մեջ հայտնվում է զայրացած գոմեշը։ Նա հարվածում է կնոջը և վազում ճանապարհով՝ վախեցնելով քաղաքի բնակիչներին։
Կինը ընկնում է մոպեդից , կորցնում է սաղավարտը և կուչ գալիս ճանապարհի վրա՝ ցնցված մոտոցիկլավարների և ճանապարհային ոստիկանության աշխատակցի աչքի առաջ։Մյուս կադրում երևում է, թե ինչպես է գոմեշը վազում-մտնում ճանապարհի եզրին գտնվող խանութ, այնուհետև քիչ անց դուրս վազում:
Ոստիկանության տվյալներով՝ գոմեշը կրպակի մոտ բեռնաթափելիս կապվել են սայլին, որտեղ էլ կապանքներից կենդանին ազատվել է: Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանները շրջապատել են գոմեշին ու կրակ բացել։ Կենդանին մահացու վիրավորվել ու սատկել է։
Յոթ տուժած դեպքի վայրից հոսպիտալացվել է։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։