Որոնք են նիհարելու համար լավագույն մթերքները
ԱՄՆ-ի բժիշկ-սննդաբանները ավոկադոն, խնձորը, ամբողջահատիկ հացահատիկը, բրոկկոլին և չիան անվանել են նիհարելու և նյութափոխանակության համար լավագույն մթերքները: Այս մասին հայտնում է She Finds-ը։
Նյութափոխանակությունը լավացնելը առողջ նիհարելու լավագույն միջոցներից է, իսկ դա անելու ամենաարդյունավետ միջոցը սննդակարգին հետևելն է։ Սննդաաբններ Տրիստա Բեսթը և Լիզա Ռիչարդսը մի քանի խորհուրդ են տվել նիհարել ցանկացողներին։
Ավոկադո
Տրիստա Բեսթը նիհարել ցանկացողներին խորհուրդ է տալիս իրենց սննդակարգում ներառել ավոկադո։
«Ավոկադոյի մեջ առկա մանրաթելերի և առողջ ճարպերի համադրությունը դրական է ազդում նյութափոխանակության վրա, նվազեցնում է բորբոքումն օրգանիզմում և օգնում է ավելի հեշտությամբ նիհարել», – ասել է մասնագետը։
Նա նիհարել ցանկացողներին խորհուրդ է տալիս նախաճաշին ավոկադո ուտել ամբողջական հացահատիկի տոստով, իսկ ճաշին մի քիչ ավոկադո ավելացնել բուրգերին՝ սննդի ծավալն ավելացնելու համար։ Սա կօգնի ավելի երկար պահպանել հագեցվածության զգացումը, ինչը կօգնի քաշի կորստին։
Չիայի սերմեր
Բեսթը նաև խորհուրդ է տալիս օգտագործել չիայի սերմեր սմուզիների մեջ: Ընդամենը 30 գրամ սերմերը պարունակում են մոտ 10 գրամ մանրաթել, ինչը հիանալի հավելում է սննդակարգում:
Խնձոր
Սննդաբան Լիզա Ռիչարդսը խորհուրդ է տալիս չմոռանալ խնձորի մասին։ Նրա կարծիքով՝ սա լավագույն մրգերից մեկն է, որը մեծացնում է օրական ընդունվող մանրաթելի քանակը և բավարարում քաղցը՝ չնայած ցածր կալորիականությանը։
«Մեկ խնձորը կարող է պարունակել մինչև չորս գրամ մանրաթել, որը կարագացնի ձեր նյութափոխանակությունը և թույլ չի տա ուտել ավելի, քան հարկավոր է, և կօգնի կուշտ մնալ ավելի երկար», – ասում է Ռիչարդսը:
Նա հավելում է, որ օրգանիզմը մեծ էներգիա է պահանջում խնձորը մարսելու համար, ինչը զգալիորեն մեծացնում է նյութափոխանակությունը։
Ամբողջական հացահատիկ
Հաջորդ օգտակար սննդամթերքը ամբողջական հացահատիկն է։ Ռիչարդսը հերքում է այն միտքը, որ ածխաջրերը թշնամի են։ Ամբողջական հացահատիկի, օրինակ՝ վարսակի ածխաջրերն իրականում կարող են մեծ օգուտ բերել օրգանիզմին՝ խթանելով ճարպերի այրումը:
«Ամբողջական հացահատիկային մթերքներն այն մթերքներն են, որոնք չեն ենթարկվել զտման կամ հարստացման գործընթացի, որի ընթացքում վիտամինները, հանքանյութերը և մանրաթելերը հեռացվում և կրկին ներմուծվում են սինթետիկ տեսքով։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ մանրաթել և օգնում են օրգանիզմից հեռացնել ավելորդ նյութերը և արագացնել նյութափոխանակությունը», – բացատրում է Ռիչարդսը:
Բրոկոլի
Մեկ այլ մթերք, որը հագեցած է բուսական հիմքով սպիտակուցով, բրոկոլին է։ Այն օգնում է առողջ նիհարել՝ միևնույն ժամանակ հաղորդելով հագեցվածության զգացում։ Մեկ չափաբաժին բրոկոլին պարունակում է մոտ 5 գրամ մանրաթել՝ լավացնելով նյութափոխանակությունը և աղիների աշխատանքը։ Սննդաբանը հավելում է, որ շաբաթական 3-4 անգամ բրոկոլի ուտելը առողջությունը և նյութափոխանակությունը լավացնելու հրաշալի միջոց է։