ԱՄՆ-ում նախազգուշացրել են Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու վտանգի մասին
ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Ուկրաինայում Ռուսաստանի հետ առճակատման քաղաքականությունից, քանի որ այդ երկիրը չի մտնում ԱՄՆ-ի շահերի ոլորտ։ Այս մասին գրում է քաղաքական մեկնաբան Սաշա Գլեյզերը։
«Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ամերիկացի տղամարդկանց և կանանց ուղարկել կռվելու և զոհվելու հանուն Ուկրաինայի: Նախագահի վարչակազմի հռետորաբանությունը չի համապատասխանում մեր երկրի շահերին և զգալիորեն մեծացնում է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշվելու վտանգը»,- ասել է նա։
Գլեյզերի խոսքերով՝ Վաշինգտոնը ներքաշված է չափազանց վտանգավոր խաղի մեջ՝ Կիևին տրամադրելով անվտանգության մշուշոտ երաշխիքներ։ Հոդվածի հեղինակը նշում է, որ դրա պատճառով կարող է սկսվել «հակամարտություն միջուկային տերության հետ»։
«Սպիտակ տունը պետք է ճշգրիտ գնահատի, թե արդյոք արժե երրորդ համաշխարհային պատերազմ սկսել այն տարածքի պատճառով, որը մեծ նշանակություն չունի Ամերիկայի անվտանգության համար»,- եզրափակել է փորձագետը։