«Ցավում եմ Սոնայիս զգեստը օրվա բամբասանքի թեմա դարձրած զանգվածի համար». երգչուհի Սոնայի մայրիկի գրառումը
Երգչուհի Սոնա Ռուբենյանի մայրիկը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ տեղ ունեցած Սոնայի հարսանիքին և նրա հարսանեկան զգեստի մեկնաբանություններին.
«Երեկ մեր ընտանիքում շատ կարևոր իրադարձություն էր...
Ամուսնացրեցինք մեր ավագ դստերը, մեր առաջնեկին,մեր աչքի լույսին...
Երկու տարի ընկերություն արեցին մեր Սոնան ու Էմիլը,իսկ երբ ժամանակը եկավ ընտանիք կազմելու՝ վրա հասավ մեր ազգային ողբերգությունը...
Որոշեցինք սպասել, մինչ կլրանա տղերքի տարին...Այնպես չէ, որ ցավն է մեղմացել, կամ երկրի իրավիճակն է կայունացել ու դրական որևիցե մի բան կա ի շահ հայրենիքի, բայց...
Բայց պետք է ապրել, ստիպել մեզ ու ապրել,հիշել,պայքարել, լացած աչքերը սրբել ու նայել ապագային, թեկուզ մշուշոտ, անորոշ, չուրվագծվող, բայց հավատով լի ապագային...
Մեր երիտասարդները պիտի ապրեն այս երկրում, կայանան, ընտանիքներ կազմեն ,շատ երեխաներ ունենան, դաստեարակեն, կրթեն, սիրեն իրենց երեխաներին, քանզի ընտանիքների ամրությունից ու որակից է կախված մեր լավ օրը...Շատ բան էդ առումով բաց թողեցինք...Տարիներով չկրթվեց ու չզարգացավ մեր հասարակության մի ստվար զանգված ու... Ունենք էն, ինչ ունենք...Չարացել է մեր հասարակությունը, հեռվացել քրիստոնեական արժեքներից...Մենք մեր գլխին եկածից դասեր չենք քաղում, չենք ուզում հասկանալ, որ իրար ատելով, չարախոսելով, նախանձով ու վիրավորելով, կորցնում ենք մեր ազգային իմունիտետը, որակը ու հաջորդիվ ամեն ինչ...
Շնորհակալ եմ Սոնայիս հարսանյաց հանդեսի բոլոր ներկաներից,բոլոր շնորհավորանքներ հղողներից, բոլոր այն բարի մարդկանցից,ովքեր ուրախացան մեր ուրախությամբ...
Ցավում եմ համացանցում իրար հերթ չտվող ու Սոնայիս հարսանյաց զգեստը օրվա բամբասանքի ու իրենց չարության մաղձը հեռախոսի ստեղնաշարի միջոցով դուրս նետող այն զանգվածի համար,ովքեր արդեն անուղղելի են(մեզ այս մի երեք տարին ցույց տվեց), իրնց կյանքում ոչինչ չարած՝ ոչ իրենց, ոչ հայրենիքի համար անդեմ մարդիկ կարող են կարծիք հայտնել ու չհասկանալ,որ վաղուց նորաձևությունը հարսանյաց ,պլաստմասայից կարված, ճռճռան, մեեեծ տարածություն զբաղեցնող զգեստի այլընտրանքային տարբերակներ է ստեղծե»,- գրել է Սոնայի մայրիկը։