DART զոնդը կբախվի Դիմորֆին
ԱշխարհՄիացյալ Նահանգները հաջողությամբ արձակել է SpaceX-ի Falcon 9 հրթիռը DART զոնդով (Double Asteroid Redirection Test),- հայտնի է դարձել չորեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին։
DART զոնդը կուղևորվի դեպի կրկնակի Դիդիմ-Դիմորֆ աստերոիդ և մեկ տարուց էլ քիչ ժամանակ անց, ժամում մոտ 25 հազար կիլոմետր արագությամբ, կբախվի դրանցից փոքրին՝ Դիմորֆին։
Արդյունքում օբյեկտի ուղեծիրը պետք է շեղվի «մեկ տոկոսով»: Ենթադրվում է, որ դա պետք է տեղի ունենա 2022 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում։
Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայի Վանդենբերգ տիեզերական բազայից տեղական ժամանակով 22:21-ին :
Առաքելության նպատակը կլինի փորձարկել Երկրի պաշտպանության համակարգը աստերոիդներից և այլ պոտենցիալ վտանգավոր տիեզերական օբյեկտներից: