Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը ջանք չի խնայում ընտանիքը վերամիավորելու համար, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ 44-ամյա աստղը վերհիշել է իրենից հեռացած կնոջ՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ երջանիկ օրերը: Ուեսթն ինստագրամյան էջում հրապարա
Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը ջանք չի խնայում ընտանիքը վերամիավորելու համար, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ 44-ամյա աստղը վերհիշել է իրենից հեռացած կնոջ՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ երջանիկ օրերը:
Ուեսթն ինստագրամյան էջում հրապարակել է արխիվային լուսանկար, որում ինքն ու Քիմը համբուրվում են: Ռեփերը լուսանկարը հրապարակել է Քարդաշյանի՝ ամուսնուց բաժանվելուց հետո երիտասարդ կատակերգակ Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպի շուրջ խոսակցությունների ֆոնին:
Պապարացիները մի քանի անգամ նրանց լուսանկարել են ժամադրության գնալիս, սակայն այս տեղեկության պաշտոնական հաստատում չկա:
Օրերս Ուեսթը բոլորին խնդրել էր աղոթել, որպեսզի «Աստված վերամիավորի իրեն և Քիմ Քարդաշյանին»: Ուեսթն անդրադարձել էր իր և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի բաժանությանը՝ նշելով, որ «Աստծված իրեն ու իրենից հեռացած կնոջը կվերամիավորի»՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ որպես ամուսին՝ սխալներ է գործել: