Հռոմի պապը հայտարարել է, որ «Միջերկրական ծովը մեծ գերեզմանոց է»
Հռոմի Ֆրանցիսկոս պապը փախստականների նկատմամբ ողորմության կոչ է արել և այս համատեքստում Միջերկրական ծովն անվանել «մեծ գերեզմանոց», որի ջրերում հսկայական թվով անօրինական միգրանտներ են զոհվում։
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, պոնտիֆիկոսն այս համեմատությունն արել է Կիպրոսի և Հունաստանի բնակիչներին ուղղված ուղերձում: Նա առաձնապես դիմել է այս երկրներին, քանի որ դեկտեմբերի 2-6-ն առաքելական այցերով կլինի այնտեղ:
Պատերազմից և աղքատությունից փախչող փախստականներն իջնում են մայրցամաքի ափ և այլ վայրերում, որտեղ նրանք բախվում են անբարյացակամ վերաբերմունքի և նույնիսկ շահագործման, այլ ոչ թե հյուրընկալության, ասել է Հռոմի պապը:
«Նրանք մեր եղբայրներն ու քույրերն են։ Քանի՞սն են մահացել ծովում: Այսօր մեր ծովը՝ Միջերկրական ծովը, մեծ գերեզմանոց է»,- հավելեց հովվապետը։