Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրադսկին. նա 72 տարեկան էր
72 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրադսկին։ Այս մասին կիրակի հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նշվում է, որ արտիստը մահացել է ժամը 02:10-ին։
Ավելի վաղ ուրբաթ թերթը հայտնել էր, որ Գրադսկին ինսուլտի կասկածանքով շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Կոմպոզիտորը բողոքել է վատառողջությունից, երբ տանը եղել է։