Ռուսաստանում թշնամիներին հետեւող քար են ստեղծել
Վորոնեժի ռազմաօդային ակադեմիայի կուրսանտները քար են ստեղծել, որը հետեւում է Ռուսաստանի թշնամիներին, գրել է «Զվեզդա»-ն։
Այն արտաքինից սովորական քար է հիշեցնում, սակայն հագեցած է հսկողության համակարգով: Սպասման ռեժիմում աշխատանքի ժամանակը մինչեւ մեկ օր է:
«Երբ շարժման սենսորից ազդանշանն աշխատում է, քարը կենդանանում է: Տեսախցիկ: Միկրոֆոն: Նման ֆիլմի նկարահանումը կարող է տեւել տասնհինգ ժամ։ Օպերատորը երկու կիլոմետր հեռավորության վրա է։ Նա ամեն ինչ ուղարկում է շտաբ»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ «կուրսանտների գիտական ղեկավարը հսկողության ռոբոտացված համալիրի գաղափարը Սիրիայից է բերել»։ «Զինված ուժերում այս քարի նմանօրինակը չկա։ Դրա նախագծումն իրականացվել է Զինված ուժերի մարտական պատրաստության գլխավոր տնօրինության գիտատեխնիկական կոմիտեի ղեկավարությամբ», - գրել է «Զվեզդա»-ն։